Օստրով (քաղաք)
Քաղաք | |||
---|---|---|---|
Օստրով | |||
Остров | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Պսկովսկի շրջան | Պսկովսկի շրջան | ||
Ղեկավար | Բիստրով Դմիտրի Միխայլովիչ | ||
Հիմնադրված է | 1341 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1341 թվականից | ||
ԲԾՄ | 60 մ | ||
Բնակչություն | 20568 մարդ (2017) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 81152 | ||
Փոստային ինդեքս | 181350 | ||
Փոստային դասիչ | 181350 | ||
Ավտոմոբիլային կոդ | 60 | ||
Պաշտոնական կայք | ostrov.reg60.ru | ||
| |||
Օստրով (ռուս.՝ Остров), քաղաք (1341-ից[1]), Պսկովի մարզում, Օստրովսկի շրջանի վարչական կենտրոն։ Օստրովի սահմաններում կազմում է քաղաքային բնակավայր[2]։ Ունի մոտ 20568 բնակչություն (2017)[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Վելիկոյե գետի երկու ափերին, Պսկովից 43 կմ դեպի հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստրովի հիմնադրման ճշտգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն XIII դարում գոյություն է ունեցել։ Քաղաքի առաջին հիշատակումը վերաբերվել է 1341 թվականին։ Այդ ժամանակ քաղաքը պատերազմում էր Լիվոնիայի դեմ։ Ըստ հետազոտողների ենթադրության բերդը փայտե էր և արդեն XV դարի կեսերին չէր կարողանում դիմադրություն ցույց տալ։
Զբաղեցնելով սահմանամերձ դիրքը, նախ հանդիպել է ռազմատենչ հարևանների հետ։ 1348 և 1406 թվականներին Օստրովի բնակչությունը կանգնեցրել է Լիվոնիայի զավթիչներին։ 1426 թվականին բերդի պաշտպանները խոշոր հաղթանակ տարան[4]։
Միայն 1501 թվականի ռուս-լիտվական պատերազմից հետո՝ սեպտեմբերի 7-ին կարողացան գրավել ամրոցը։ Գրոհի ժամանակ նրանք բաց են թողել կրակե նետեր։ Շուտով քաղաքը մաքրվեց զավթիչներից[4]։
1851 թվականի օգոստոսին Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորին իր զորքը տեղափոխեց Օստրով քաղաքի մոտև սկսվեց եռօրյա կատաղի հարձակում։ Չնայած ռազմական ուժի և տեխնիկայի գերազանցությանը Օստրովի բնակչությունը չկարողացավ դիմադրել թշնամու ուժրին։ Արդյունքում քաղաքը և բերդը վերածվեց ավերակների։
Նոր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կործանումից հետո Օստրով քաղաքը ամայացավ։ 17-րդ դարում էական փոփոխություններ չի եղել։ Քաղաքը մնացել է արտահաստիքային ռազմական քաղաք։ 18-րդ դարի սկզբին՝ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո Օստրովը կորցրել է իր երբեմնի պաշտպանական նշանակությունը։ 1719 թվականին այն դարձավ Պսկովի նահանգի քաղաք, իսկ 1777 թվականին մտավ նահանգի կազմի մեջ։ 1778 թվականի դեկտեմբերի 15-ին Եկատիրինա II-ը հաստատվեց Օստրով քաղաքում։ 1781 թվականի մայիսի 28-ի հրամանագրով քաղաքին շնորհվել է զինանշան։
Տնտեսության զարգացման գործում զգալի դեր ունեն վաճառականները։ Քաղաքացիները ստեղծել են կոմիտե, ըստ որի նրանք կառուցապատել են քաղաքը։
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 թվական-ճակատամարտ քաղաքի համար։
- 1944 թվական հուլիսի 17 - Օստրովի հարավային գիծ՝ «Պանտերա»։ 1944 թվականի հուլիսի 21-ին քաղաքը ազատագրվել է[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 658-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության[6] 1112[7] քաղաքների շարքում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երթուղի | Երթուղի | Ճանապարհ (աշխատանքային շրջանակ) | Երկարություն | Աշխատանքի ռեժիմ | Ինտերվալ | Նշում |
---|---|---|---|---|---|---|
1 | ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց — Մսի կոմբինատ — Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Մանկապարտեզ — Գերեզմանոց — Զագորոդնի փողոց —Խաչեր — Օստրով-2 — Լենինի փողոց — Զանկովո | 55 րոպե | 9.7 կմ | 7.10-20.40 | 60 րոպե | Առաջին չվերթը հրապարակից մինչև Լենինի փողոց |
2 | 'ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց —Մսի կոմբինատ — Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Գոսբանկ — Դատաղազություն — Կտավատի գործարան — Պրոխովսկոե— Լապինկա — Գորոդիշե | 60 րոպե | 8.6 կմ | 6.25-19.05 | 60 րոպե | Առաջին չվերթը կայարանից մինչև վերջին հրապարակ |
4 | Կարպովո — А/К 1452 — Բազա Ռայպո— Ավտոկայարան — Հիվանդանոց — Կլավի Նազարովի հրապարակ — Դեղատուն — Մանկապարտեզ—Կլադբիշե — Զագորոդի փողոց — Խաչեր - Օտրով-2 - Լենինի փողոց - Օստրով-2 - Խաչեր — Պատերազմի Վետերանների փողոց — Միկրոշրջան Շինարար — Գյուղապետարան — Գրիզավինո — Գրիզավինո-2 | 90 րոպե | 12 կմ | 6.40-18.45 | 90-110 րոպե | Ավտոշարասյունից մինչև ավտոշարասյուն |
5 | Օստրով-3 — Սպաների տուն — ԽՊՊ (ХПП) — Կայարան — Զ–Դ «ՍՕՄ» (З-Д «СОМ») — Պուշկինի փողոց — Մսի կոմբինատ —Հին գերեզմանատուն — Փոստ — Կլավի Նազարովի հրապարակ — Հիվանդանոց —Ավտոկայարան — Բազա Ռայպո — А/К 1452 | 50 րոպե | 7.8 կմ | 5.50-22.00 | 60 րոպե |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի սկզբին և հատկապես 19-րդ դարում կառուցվել է բնակելի քարե տներ։ Կառուցվել է հսկայական Տրոիցկի տաճարը, բացվել են առևտրային կենտրոններ։
Օստրովսկի ամրոցը սկսել է փլվել 17-րդ դարում։ Քաղաքում ամենագեղեցիկ տուն-տաճարը եղել է Վալուևիխ-Նեկլյուդովիխը։
Քաղաքի շրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված է 5 մասի։ Օստրով-1(կենտրոն), հանդիսանում է քաղաքի կենտրոնական մասը։ Օստրով-2, այստեղ գտնվում է զորամասը։ Օստրով-3, գտնվում է երկրի հյուսիս արևմուտքում։ Օստրով-4, գտնվում է քաղաքի հարավ արևմուտքում։ Օստրով-5, գտնվում է սահմանից մի քանի կմ հեռավորության վրա։
Քաղաքի խոշոր մասերում գոյություն ունեն ոչ պաշտոնական անվանումներ՝ «Պրիգորոդնայա», «Սոմ», «Կոտեջի», «Ավտոկոլոնա» և այլն։
Օստրովի տաճարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Չուդոնվորցա եկեղեցի(1542)։ Վանահայր՝ Գեորգի։
- Մայր տաճար։
- Պոկրովա Բոգորոդիցի եկեղեցի։
- Ժեն Միրոնոսից եկեղեցին գերեզմանատանը(1819)։ Վանահայր՝ Անդրե
- Սիմանսկի վանք
-
Օստրովի Տրոինցկի տաճարը
-
Տրոինցկի տաճար.
20-րդ դար -
Սիմանսկի վանք
-
Նիկոլսկայա եկեղեցի, 16-րդ դար
-
Ժեն-Միրոնոսիցը գերեզմանատանը
-
Սամինսկի վանք
-
Նախկին եկեղեցի
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլավդի Նազարովի հուշարձանը Կլավդի Նազարովի հրապարակում։ Հուշարձանը տեղական արվեստում ունի մեծ նշանակություն[8]։
- Պավել Մորոզովի հուշարձանը։
- Եղբայրական գերեզման
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շղթա կամուրջը և եկեղեցին առավոտյան
-
Քաղաքն առավոտյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сведения на сайте Псковстата
- Город Остров: история, информация для путешественников
- Остров в энциклопедии «Мой город»
- История герба Острова
- Карта Островского уезда Псковской губернии. 1903
- Ostrów (m. pow. gub. pskowskiej (польск.) в Географическом словаре Царства Польского и других стран славянских, том VII (Netrebka — Perepiat) от 1886 года
- Список памятников культурного наследия города Острова в Викигиде
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ СССР. Административно-территориальное деление союзных республик на 1 января 1980 года / Составители В. А. Дударев, Н. А. Евсеева. — М.: Известия, 1980. — 702 с. — С. 202.
- ↑ Закон Псковской области «Об установлении границ и статусе вновь образуемых муниципальных образований на территории Псковской области» Поправки от 03.06.2010 № 984-ОЗ.
- ↑ Оценка численности постоянного населения по муниципальным образованиям Псковской области на 1 января 2017 года. Проверено 26 марта 2017.
- ↑ 4,0 4,1 Город Остров: история, информация для путешественников. Врев.ру
- ↑ Война в Псковской области. Освобождение
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив (1,0 Mб)
- ↑ с учётом городов Крыма
- ↑ Приложение N 4 к Постановлению Псковского областного Собрания депутатов от 30 января 1998 г. N 542. Государственный список недвижимых памятников искусства местного значения.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստրով (քաղաք)» հոդվածին։ |
|